Ղազախստան, Պրեմիեր Լիգա, Խմբային Փուլ 15 տուր
26 Հոկտեմբեր 2020 - 18:30
1ՖԱ Օկժետպես
5 

ՖԱ Աստանա
0 - 1 - 10`
0 - 2 - 28`
0 - 3 - 39`
0 - 4 - 49`
1 - 4 - 55`
1 - 5 - 86`
Հայաստանի հավաքականի ու «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության 15-րդ տուրում «Օկժետպեսի» դեմ արտագնա հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ՝ նպաստելով «Աստանայի»՝ խոշոր հաշվով հաղթանակին:
Բարսեղյանն աչքի է ընկել գոլով 11-րդ և 28-րդ րոպեներին, իսկ 34-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:
87-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը փոխարինվել է:
Անցկացրած 14 խաղից հետո «Աստանան» վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 11 միավոր զիջելով առաջատար «Կայրաթին»:
Բարսեղյանը Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

