Logo

Տիգրան Բարսեղյանի դուբլը «Սլովանի» կազմում

20:23 / 26.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկու գոլ է խփել Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։

Սլովակիայի չեմպիոնը պատրատսվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 5-1 հաշվով հաղթել է ավստրիական «Լինցին»։

Բարսեղյանն աչքի է ընկել 56-րդ ու 75-րդ րոպեներին և խփել իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։

«Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 29-ին և մրցելու է ռումինական «Կլուժի» դեմ։

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը 13 գոլով դարձել է Սլովակիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ