Logo

Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթական էր «Սլովանի» համար (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:03 / 03.09.2022• ՍՊՈՐՏ
null

Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բասնկա Բիտրիցայի» նկատմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին, իսկ 5 րոպե անց խփեց խաղի միակ գոլը։

2022/23 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Սլովանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 խաղի, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

9 տուրերից հետո «Սլովանը» հավաքել է 22 միավոր և առաջին տեղում է, իսկ հաջորդ տուրում կմրցի «Վիոնի» հետ։

Հիշեցնենք, որ «Սլովանը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցներից է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ H խմբում ընդգրկվել են նաև շվեյցարական «Բազելը» և լիտվական «Ժալգիրիսը»:

Սլովակիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բասնկա Բիտրիցա» - «Սլովան»՝ 0-1

Տիգրան Բարսեղյան, 65

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ