Logo

Տիգրան Բարսեղյանի տպավորիչ գոլն օգնել է «Սլովանին» դուրս գալ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

10:47 / 02.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Բրատիսլավայի «Սլովանը» Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանի գոլի օգնությամբ նվաճել է Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր:

«Շամորինի» դեմ քառորդ եզրափակիչի արտագնա խաղում Բարսեղյանը եղել է «Սլովանի» մեկնարկային կազմում և 41-րդ րոպեին տպավորիչ գոլով հավասարեցրել հաշիվը՝ 1-1: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով, որում 4-3 հաշվով հաղթել է Սլովակիայի չեմպիոնը:

Տիգրան Բարսեղյանը փոխարինվել է 77-րդ րոպեին: Դա նրա երրորդ հանդիպումն էր ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հոկտեմբերին ոտքի կոտրվածք էր ստացել: 

Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Սլովակիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Շամորին» - «Սլովան»՝ 1-1 (հետխաղյա 11-մետրանոցներով՝ 3-4)

Լուկաշ Շաբո, 6 - Տիգրան Բարսեղյան, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ