Logo

Տիգրան Բարսեղյանի գոլն ու «Սլովանի» վստահ հաղթանակը

22:25 / 09.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը 8-րդ գոլը խփեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում:

Գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» 19-րդ տուրում հյուրընկալվեց «Ժիլինային» և հաղթեց 4-0 հաշվով, 30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց ավելացված ժամանակի երրորդ րոպեին:

«Սլովանը» 48 միավորով Սլովակիայի առաջնության առաջատարն է, «Ժիլինան» 38 միավորով երկրորդն է:

Սլովակիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ժիլինա» - «Սլովան»՝ 0-4

Տիգրան Բարսեղյան, 9, Վլադիմիր Վայս, 36, Ջաբա Կանկավա, 82, Ժերսոն Ռոդրիգես, 90+6 (11մ)

Չիրացրած 11-մետրանոց՝ Վլադիմիր Վայս, 36 («Սլովան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ