«Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը կարիերան կշարունակի «Միդլսբրոյում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Սլովակիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ստրելեցը Բրատիսլավան ներկայացնող ակումբում 170 խաղում խփել է 62 գոլ: Սլովակ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի հետ «Սլովանի» հարձակման գծի առաջատարներից էր:
Դավիդ Ստրելեցը «Սլովանի» պատմության մեջ երրորդ գլխավոր ռմբարկուն է, իսկ Տիգրան Բարսեղյանը նույն ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը:


