Logo

Տիգրան Բարսեղյանը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձել է Սլովակիայի առաջնության գլխավոր ռմբարկու

12:14 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում չորրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն և երկրորդ մրցաշրջանն անընդմեջ առաջնության գլխավոր ռմբարկուն է։ 

Բարսեղյանն այս անգամ գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել է իր թիմակցի` Դավիդ Ստրելեցի հետ: Երկուսն էլ 20-ական գոլ են խփել:

Ընդհանուր առմամբ` Բարսեղյանն այս մրցաշրջանում անցկացրել է 45 խաղ, խփել 23 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա գոլերից մեկը «Սլովանին» պատմության մեջ առաջին անգամ դուրս էր բերել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ: Ակումբային գլխավոր եվրագավաթի հիմնական փուլում էլ 31-ամյա ֆուտբոլիստը գրավել էր իտալական «Միլանի» դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ