Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ:
Եզրային հարձակվողը «Պոդբրեզովայի» դեմ Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի տնային խաղի 77-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է գործող չեմպիոնի հաղթական գոլը՝ 1-0:
30-ամյա ֆուտբոլիստը գոլ էր խփել նաև Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում ու սլովենական «Ցելյեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան մրցավեճում (5-0):
Սլովակիայի առաջնություն, երկրորդ տուր
«Սլովան» - «Պոդբրեզովա»՝ 1-0
Տիգրան Բարսեղյան, 77 (11մ)


