Logo

Տիգրան Բարսեղյանը երրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ դարձավ Սլովակիայի չեմպիոն

00:01 / 14.04.2024Ֆուտբոլ
null

Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» հետ երրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ Սլովակիայի չեմպիոն (հայ հարձակվողը 2022թ. հունվարից է խաղում «Սլովանում»):

«Սլովանը» Ֆորտունա լիգայի չեմպիոնական փուլի 5-րդ տուրում ընդունեց «Դունայսկա Ստրեդային» և գրանցեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: Վլադիմիր Վայսի գլխավորած թիմն առաջնության ավարտից 5 տուր առաջ 67 միավորով ապահովեց չեմպիոնությունը, 19 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Տրնավայի «Սպարտակին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Ընդհանուր առմամբ՝ «Սլովանը» 14-րդ անգամ դարձավ Սլովակիայի չեմպիոն: Բրատիսլավայի թիմը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Տիգրան Բարսեղյանը 10 գոլով և 11 գոլային փոխանցումով Սլովակիայի ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:

Սլովակիայի Ֆորտունա լիգայի չեմպիոնական փուլ, 5-րդ տուր

«Սլովան» - «Դունայսկա Ստրեդա»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ