Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խփել է Սլովակիայի 2024/25թթ․ առաջնության առաջին գոլը։
Առաջին տուրում Սլովակիայի գործող չեմպիոնը 4-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Կոմարնոյի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացել է 5-րդ րոպեին՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում խաղացել է 65 րոպե։
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը 13 գոլով դարձել էր Սլովակիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու։ 31 խաղում նա կատարել էր նաև 11 գոլային փոխանցում։


