Հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է Բրատիսլավայի «Սլովանից» հեռանալուն:
Մարզական լրագրող Կոստաս Պլացիկասը X-ի միկրոբլոգում գրել է, որ Կիպրոսի «Օմոնիան» մոտ է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն:
Բարսեղյանը 2022 թվականից է խաղում Սլովակիայի չեմպիոնի կազմում, գործող պայմանագրի ժամկետը կսպառվի դեկտեմբերի 31-ին:
«Օմոնիան» Կիպրոսի ավարտված առաջնությունում գրավել էր երրորդ տեղը և ամռանը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում՝ պայքարի մեջ մտնելով որակավորման երկրորդ փուլից:
Հիշեցնենք, որ Բարսեղյանը 13 գոլով դարձել էր Սլովակիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու։