Logo

Տիգրան Կարապետյանը՝ Մ20 ԵԱ-ի փոխչեմպիոն

15:03 / 28.07.2023• Ծանրամարտ
null

Հայաստանը չորրորդ մեդալը (երկամարտում) նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Տիգրան Կարապետյանը (67 կգ): Հայ ծանրորդը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:

Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ մինչև Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել է Եվրոպայի Մ23 չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ