Logo

Տիկնիզյան. ««Վոլֆսբուրգ» տեղափոխվելուս լուրերը շշուկներ են»

22:38 / 22.07.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ամփոփել է Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի խաղը (2-2) և խոսել Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին:

«Գնդակի վերահսկման որակի պակասը զգացվեց: Հասարակ կորուստներից հետո շատ էինք վազում, և դա ազդեց ֆիզիկական վիճակի վրա:

Ես արձակուրդ չեմ գնացել, այդ իսկ պատճառով ինձ համար առաջնությունը չէր էլ ավարտվել: Քրտնաջան աշխատում եմ՝ մարզավիճակ ու ինտենսիվություն հավաքելու համար:

Ես և Եվրո՞պան. հիմա «Լոկոմոտիվում» եմ, իսկ «Վոլֆսբուրգ» տեղափոխությանս մասին լուրերը շշուկներ են: Երբ հստակություն լինի, այդ ժամանակ էլ կխոսենք»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Ռուբինի» դեմ խաղում բացեց գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում՝ դարպասի գրավմամբ աչքի ընկնելով հանդիպման 23-րդ րոպեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ