Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովն անդրադարձել է 24-ամյա ֆուտբոլիստի տպավորիչ խաղին։ Նոր մրցաշրջանի մեկնարկում Տիկնիզյանն աչքի է ընկել երեք խաղում անընդմեջ՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
«Նաիրը հրաշալի արդյունք է ցուցադրում, այն էլ՝ պաշտպանի համար։ Դա քրտնական աշխատանքի ու խելահեղ նվիրվածության արդյունք է։ Ինձ մոտ երկար տարիներ խաղալիս նա կենտրոնական հարձակվող էր, իսկ ԲԿՄԱ տեղափոխվելուց հետո դարձավ պաշտպան։ Սակայն ռմբարկուական որակները պահպանվել են, և փորձի հետ դա տալիս է իր արդյունքը։
Եվրոպայից հետաքրքրությունը կարևոր գործոն է։ Նաիրի երազանքը եվրոպական առաջնությունում խաղալն է։ Առաջընթացը սկսեց Հայաստանի հավաքականին միանալուց հետո, երբ նա դուրս եկավ միջազգային ասպարեզ։ Հավաքականում հաջող ելույթները հանգեցրին եվրոպական ակումբների կողմից ուշադրությանը։ Կա հետաքրքրություն «Վերդերի» ու «Վոլֆսբուրգի» կողմից։
Հոգեբանորեն Նաիրը պատրաստ է Եվրոպայում մրցակցելուն, զգում եմ նրա վստահությունը։ Պետք է մեկնել ու առաջադիմել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Հաշվի առնելով նախորդ մրցաշրջանը՝ հայ ֆուտբոլիստը գոլի կամ ասիստի հեղինակ է դարձել նախորդ 7 պաշտոնական խաղերում (հավաքականում ու ակումբում)։


