Logo

Տիկնիզյանի գործակալը հրաժարվել է մեկնաբանել ֆուտբոլիստի՝ քաղաքացիությունը փոխելու լուրերը

00:31 / 27.01.2023Հայկական ֆուտբոլ
Նաիր Տիկնիզյան

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը, հրաժարվել է մեկնաբանել է իր հաճախորդի՝ քաղաքացիությունը փոխելու մասին լուրերը:

«Եկեք առայժմ դա թողնենք առանց մեկնաբանությունների»,- Կլյուևի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ էր հաստատել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ և առաջարկել էր փոխել քաղաքացիությունը, սակայն ստացել էր մերժում:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ