Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հրավերն ընդունել է Ռուսաստանի ազգային թիմի ընդլայնված հայտացուցակում չընդգրկվելուց հետո։
«Մինչև վերջին պահը սպասում էի իմ հնարավորությանը, հետո տեսա Կարպինի հրապարակած ընդլայնված կազմը, որտեղ 30 ֆուտբոլիստների մեջ չգտա իմ ազգանունը: Դա մարզչի որոշումն է, որը քննարկման ենթակա չէ: 2023-ի սկզբին հասկացա, որ ժամանակն է առաջ շարժվելու: Հիմա կան մարզական քաղաքացիութունը փոխելու բոլոր նախադրյալները՝ հանուն սեփական հավակնությունների և ֆուտբոլային կարիերայի»,- ասել է Տիկնիզյանը «Коммент.Шоу»-ի եթերում։
2022/23 մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը ՌՊԼ-ն ներկայացնող ակումբի կազմում 37 խաղում խփել էր 5 գոլ, կատարել նույնքան ասիստ: 24-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում նորամուտը նշել էր 2023 թվականի մարտին՝ Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում (1-2): Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման ու խփել 1 գոլ:


