Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով կրկին հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը», հաղորդում է Metaratings-ը:
Իսպանական ակումբն ուշադիր հետևում է 24-ամյա ձախ պաշտպանի խաղին: «Ռեալ Սոսյեդադը» Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված էր նաև այս ամռան սկզբին, երբ պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» 5,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Վերջերս Տիկնիզյանին ձեռք բերելու համար Բրեմենի «Վերդերը» մոսկովյան ակումբին առաջարկել էր 2.5 միլիոն եվրո, սակայն մերժում էր ստացել: Գերմանական ակումբն այս պահին պատրաստ չէ բարելավել առաջարկի պայմանները:
Ակումբի ու հավաքականի կազմում Տիկնիզյանը նախորդ 7 խաղերում խփել է ընդհանուր 7 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2.5 միլիոն եվրո:


