Logo

Տիմո Վերները կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:10 / 31.07.2022• ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային խաղերից հետո կարող է փոխարինող փնտրել թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի համար։ Թեկնածուներից մեկը Լոնդոնի «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերներն է, հայտնում է Cadena SER-ը։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ծրագրում էր բելգիացի հարձակվող Էդեն Ազարին խաղացնել «կեղծ 9» համարի դեպքում, բայց ֆուտբոլիստը նրան չի տպավորել այդ դիրքում։ Հիմա իտալացի մասնագետը մտածում է ոչ շատ թանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի թիմ հրավիրելու ուղղությամբ։

Տիմո Վերները գլխավոր թեկնածուներից մեկն է։ Հարձակվողի ծառայություններն ավելի վաղ արդեն առաջարկվել են մադրիդցիներին, քանի որ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույսեր չի կապում նրա հետ այս մրցաշրջանում։ Transfermarkt-ը 35 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ