Logo

Տիմոտի Շալամեն լուսանկար է հրապարակել «Դյուն-2»-ի նկարահանումներից

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:11 / 05.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկացի դերասան Տիմոտի Շալամեն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Դենիս Վիլնյովի՝ Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Դյուն» գիտաֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներից։ 

Ինչպես նշում է IndieWire-ը, «Դյուն-2»-ի նկարահանումներն ավարտվել են Հունգարիայում և Իտալիայում, այժմ նկարահանող խումբը շարունակում է աշխատել ԱՄԷ-ում (ըստ երևույթին՝ լուսանկարն արվել է հենց այնտեղ):

«Դյուն»-ի 2րդ մասի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 3-ին: Շալամեն, Զենդայան, Խավիեր Բարդեմը և այլ դերասաններ կվերադառնան իրենց դերերին։ Դերասանական կազմում կլինեն նաև Ֆլորենս Պյուն, Լեա Սեյդուն, Օսթին Բաթլերը և Քրիստոֆեր Ուոքենը։

Այժմ ընթանում են նաև «Դյուն» ֆիլմի պրիքվելի նկարահանումները, որը կոչվում է «Dune: Sisterhood»: Նկարահանվել են Էմիլի Ուոթսոնը, Շիրլի Հենդերսոնը, Ինդիրա Վարդան և Թրևիս Ֆիմելը։ «Dune: Sisterhood»-ը կթողարկվի HBO Max-ով, ենթադրաբար 2023 թվականին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ