Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարի եզրափակիչ։
70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 6-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի Ակակի Կեմիրտելիձեի դեմ գոտեմարտում։
Ոսկե մեդալը Թևանյանը կվիճարկի ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի հետ։
Վճռորոշ գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին և կլինեն Fast Sports-ի ուղիղ եթերում։


