Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներից առաջ թիմին մարզաբազայում փակելու մարզչական շտաբի որոշումը:
«Սա մարզչական շտաբի որոշումն է։ Ես էմոցիաներ չունեի այս որոշումից, դա տրամաբանական էր։
Արդյունքները լավացնելու համար պետք էր ինչ-որ բան փոխել։ Փառք Աստծո, ստացվեց»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
«Լոկոմոտիվն» անցկացրած 7 խաղից հետո 9 միավորով 8-րդն է: 23-ամյա Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է բոլոր խաղերին, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Տիկնիզյանն ընգրկվել է Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:


