Logo

«Ռեալը» մտադիր է ևս մեկ անգամ կիրառել Ալաբայի տրանսֆերի սցենարը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:39 / 01.02.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» մտադիր է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդում լավ հասկանալով, որ գալու է Լուկա Մոդրիչին և Տոնի Կրոսին փոխարինելու օրը՝ ձգտում են արժանի փոխարինող պատրաստել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկար ժամանակ «Սերուցքայինների» թիրախում է գտնվում «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն: Ֆրանսիացի խաղացողի պայմանագրի ժամկետը լրանալու է գալիք ամռանը, որից հետո նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

Այս ամենից ելնելով՝ «Ռեալը» որոշել է ևս մեկ անգամ օգտագործել Դավիդ Ալաբայի տրանսֆերի սցենարը: Եթե Տոլիսոն և «Բավարիան» չկարողանան համաձայնության գալ (բանակցությունները բավական բարդ են), «Արքայական» ակումբը պատշաճ առաջարկ կկատարի:

Հիշեցնենք, որ ավստրիացի պաշտպանը «Սանտիագո Բերնաբեու» էր տեղափոխվել մյունխենյան գրանդից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ