Logo

UFC. Տոնի Ֆերգյուսոնի հաջորդ մրցակիցը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:48 / 22.08.2022• Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը սեպտեմբերի 10-ին Լաս Վեգասում կմենամարտի Չինաստանի ներկայացուցիչ Լի Ցզինլյանի հետ։ Այդ մասին հայտնել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Ֆերգյուսոնը 4 անընդմեջ պարտություն է կրել: Նախոորդ մենամարտում «Էլ Կուկույը» նոկաուտի է ենթարկվել իր հայրենակից Մայքլ Չենդլերի կողմից:

34-ամյա Լի Ցզինլյանն իր նախորդ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթել է ռուս Մուսլիմ Սալիհովին, իսկ դրանից առաջ խեղդող հնարքով պարտվել է Շվեդիան ներկայացնող Խամզաթ Չիմաևին:

Տոնի Ֆերգյուսոնն ու Լի Ցզինլյանը կմենամարտեն UFC 279 մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ