Logo

Հենրիխը՝ Բատիգոլի ու Միխայլովիչի կողքին. «Ինտերում» և «Ռոմայում» խաղացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:48 / 17.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Ինտերի» ֆուտբոլիստ դառնալով՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը համալրեց այն անվանի խաղացողների անվանացանկը, որոնք իրենց կարիերայի ընթացքում հասցրել են ելույթ ունենալ իտալական այս հիանալի ակումբներում։ Այդ տրանսֆերներն այնքան հաճախակի են եղել, որ կարելի է կազմել նույնիսկ մի քանի խորհրդանշական հավաքական։ 

VNews-ն ընտրել է լավագույններին ու կազմել է իր՝ «Ռոմայի» և «Ինտերի» մարզաշապիկը երբևէ կրած ֆուտբոլիստների դրիմ-թիմը։ 

Դարպասապահ - Անջելո Պերուցի

90-ականներին Պերուցին համարվում էր Իտալիայի ընտրանու թեկնածու, սակայն բոլոր դեպքերում պարտվել է իր հիմնական մրցակիցներին։ Նախորդ դարի վերջին տասնամյակի առաջին հատվածում «Սկուադրա Աձուրայի» դարպասը պաշտպանում էր Վալտեր Ձենգան, այնուհետև այդ դիրքը վստահվեց Ջանլուկա Պալյուկային: Նրանից հետո եկավ Ջիջի Բուֆոնի դարաշրջանը։ Պերուցին միշտ հավաքականի երկրորդ կամ երրորդ դարպասապահն էր։ 

Այնպես է ստացվել, որ նա կարիերայի ընթացքում լավագույնս ելույթ է ունեցել «Ռոմայի» ոխերիմ մրցակից «Լացիոյի» կազմում, բայց մինչև այդ՝ ոչ տևական ժամանակ, հագել է և՛ «Ռոմայի», և «Ինտերի» խաղաշապիկը։ Ի դեպ, դարպասապահների ընտրությունն ամենաբարդն էր, քանի որ մինչև Պերուցին գրեթե ոչ մի դարպասապահ նման ճանապարհ իր կարիերայում չի ունեցել։ 

Աջ պաշտպան - Մայկոն

Մեծաթիվ մարդիկ պնդում են՝ 2000-ականների կեսերից, երբ ֆուտբոլային հանրությանը հայտնի դարձավ Դանի Ալվեսը, նրա հիմնական մրցակիցը հենց Մայկոնն էր։ 2006-ին բրազիլացին «Մոնակոյից» տեղափոխվեց Իտալիա, որտեղ անմիջապես դարձավ «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստը։ Մայկոնն այնքան լավն էր, որ նույնիսկ այդ դիրքից դուրս թողեց Խավիեր Ձանետիին։ Իտալական Gazzetta dello Sport-ի վարկածով՝ Մայկոնն «Ինտերի» թրեբլի հերոսներից է։ 

2013-ին Մայկոնը համալրեց «Ռոմայի» կազմը։ Մայրաքաղաքայինների կազմում բրազիլացի պաշտպանն անցկացրեց 4 մրցաշրջան, սակայն տարիների ընթացքում կորցրեց լավագույն որակները։ 

Կենտրոնական պաշտպան - Քրիստիան Կիվու

Ռումինացի ֆուտբոլիստը 19 տարեկանում հայտնվեց Ամստերդամի «Այաքսում», որտեղ ամիջապես ցույց տվեց որակները։ Ցուցադրած հրաշալի ֆուտբոլի շնորհիվ Կիվուն 20 տարեկանում արդեն իր ազգային թիմի հիմնական պաշտպանն էր։ Տարեցտարի ուժեղացնելով խաղը՝ Կիվուն անմիջապես գրավեց Եվրոպական թոփ թիմերի ուշադրությունը։ 

2003-ին նա ընդունեց «Ռոմայի» հրավերն ու թիմում անցկացրեց 4 մրցաշրջան։ Զգալով, որ կարող է ավելին անել, Կիվուն 2007 թվականին տեղափոխվեց «Իտեր», որտեղ էլ 2014-ին ավարտեց կարիերան։ Կիվուն իր սերնդի լավագույն ունիվերսալներից էր, որը հաջողությամբ խաղում էր պաշտպանության թե՛ կենտրոնում, թե՛ ձախ եզրում։ 

Կենտրոնական պաշտպան - Վալտեր Սամուել

Գերհուսալի խաղի համար Սամուելն իտալացի լրագրողներից ստացել է «պատ» մականունը։ 2000-ին արգենտինացի ֆուտբոլիստը «Բոկա Խունիորսից» տեղափոխվեց «Ռոմա», որի կազմում հենց առաջին մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ 3 տարիների ընթացքում Սամուելը պարբերաբար հայտնվում էր աշխարհահռչակ թիմերի ուշադրության կենտրոնում։ Ի վերջո՝ 2004-ին, այլևս չդիմանալով ֆինանսական ճնշումներին, «Ռոման» Սամուելի տրանսֆերային իրավունքը վաճառեց «Ռեալին» 25 մլն եվրոյով։ Սակայն չգտնելով իր խաղը «Սերուցքայինների» կազմում՝ Սամուելը հաջորդ տարի վերադարձավ հարազատ դարձած Ապենինյան թերակղզի, բայց ոչ թե «Ռոմա», այլ «Ինտեր», որի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան ու այն ամենը, ինչ հնարավոր էր Իտալիայում։ 

Ձախ պաշտպան - Սինիշա Միխայլովիչ

Հարազատ Հարավսլավիայից հետո եվրոպական առաջին լուրջ ակումբը Սինիշա Միխայլովիչի համար դարձավ «Ռոման»։ Թեպետ հրաշալի պաշտպանն Անջելո Պերուցիի նման անուն հանեց «Լացիոյում», սակայն «Գայլերի» երկրպագուները նրան հավերժ պարտական են. 1993 թվականին հենց Միխայլովիչի հորդորով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Վույադին Բոշկովը առաջին անգամ դաշտ դուրս բերեց Ֆրանչեսկո Տոտիին։ 

«Ռոմայից» հետո Միխայլովիչը հաջողությամբ խաղաց «Սամպդորիայի» ու «Լացիոյի» կազմում։ Կարիերայի ավարտին մոտ Միխայլովիչն ազատ գործակալի կարգավիճակում համալրեց «Ինտերի» շարքը, որի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ 

Հենակետային կիսապաշտպան - Լուիջի դի Բիաջո

Աշխարհի 1998 թվականի առաջնության գլխավոր ձախողակներից մեկը (Իտալիա - Ֆրանսիա խաղում վրիպեց վճռորոշ 11-մետրանոցը) կարիերայի ամենաերկար ժամանակահատվածն անցկացրել է հենց «Ռոմայում» ու «Ինտերում»։ Լինելով «Լացիոյի» մարզադպրոցի սան՝ Դի Բիաջոն չվախեցավ 1995-ին տեղափոխվել «Ռոմա», իսկ 1999-ին՝ «Ինտեր»։ Երկու ակումբներում էլ Դի Բիաջոն անցկացրել է 100+ հանդիպում։ 

Կենտրոնական կիսապաշտպան - Ռաջա Նայնգոլան

Թեպետ Նայնգոլանը ծնվել է Անտվերպենում, այնուամենայնիվ ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է Իտալիայում՝ սկսելով կարիերան «Պիաչենցայում», ապա շարունակելով «Կալյարիում»։ 2014թ.-ին Նայնգոլանը տեղափոխվեց «Ռոմա», որտեղ անմիջապես դարձավ յուրային։ Երկրպագուները նրան դասեցին Դե Ռոսիի ու Տոտիի շարքին։ Բելգիացի ֆուտբոլիստը կարճ ժամանակում այնքան սիրվեց, որ երբեմն կրում էր ավագի թևկապը։ 

2018թ.-ին երկրպագուները խիստ զայրացան, որ «Ռոմայի» ղեկավարությունը Նայնգոլանի տրանսֆերային իրավունքը վաճառեց «Ինտերին» 38 մլն եվրոյով (24 մլն + Սանտոն + Նիկոլո Ձանիոլո), սակայն փորձը ցույց տվեց, որ դա բոլոր տեսանկյուններից հիանալի գործարք էր, քանի որ «Ինտերում» անցկացրած հենց առաջին մրցաշրջանում Նայնգոլանը ձախողվեց՝ անբավարար մարզավիճակով պայմանավորված։ 

Հարձակողական ոճի կիսապաշտպան - Անտոնիո Կասանո

Իտալական ֆուտբոլի ամենահակասական կերպարներից մեկը ծնունդով Բարիից է։ Համանուն ակումբում 2 հրաշալի մրցաշրջան անցկացնելուց հետո Կասանոն տեղափոխվեց նոր-նոր չեմպիոն դարձած «Ռոմա»։ Կազմելով Տոտիի հետ հրաշալի հարձակողական զույգ՝ Կասանոն դարձավ Եվրոպայում պահանջված ֆուտբոլիստ։ 2006թ.-ի ձմռանն իտալացի ֆուտբոլիստը համալրեց «Ռեալի» կազմը, որտեղ, սակայն, ամրապնդվել չկարողացավ։ 

2012թ.-ին Կասանոն գնաց ևս մեկ հակասական քայլի՝ «Միլանից» տեղափոխվելով «Ինտեր»։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Կասանոն իր կարիերայի լավագույն տարիները թողեց Հռոմում և չփայլեց ոչ «Ինտերում» ելույթներից առաջ, ոչ էլ դրանից հետո։ 

Հարձակվող - Ադրիանո

Համաշխարհային ֆուտբոլի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը։ Ադրիանոն ընդամենը 22 տարեկանում պատռում էր Ա Սերիան։ «Ինտերում» աննկատելիորեն փոխարինեց Ռոնալդոյին ու Վիերիին։ Հարձակվող, որը չուներ թույլ կողմեր. նա լույսի արագություն ուներ, շեշտակի հարվածներն էլ կարող էին մարդ սպանել։ 

Սակայն 2006թ.-ին տեղի ունեցավ Ադրիանոյի կյանքի ամենամեծ ողբերգությունը. հոր անժամանակ մահը նրան կործանեց։ Բրազիլացի ֆուտբոլիստը փորձեց մի քանի անգամ վերականգնել կարիերան, սակայն ոչինչ չէր ստացվում։ «Ռոմայում» նա հայտնվեց որպես հիմնական հարձակվող, սակայն այնքան էր կորցրել մոտիվացիան, որ «Գայլերի» ղեկավարությունը խզեց 3 տարվա պայմանագիրը՝ այն կնքելուց ընդամենը 8 ամիս անց։ Ի դեպ, Ադրիանոն «Ռոմայի» կազմում ոչ մի գոլ այդպես էլ չխփեց։ 

Հարձակվող - Էդին Ջեկո

Բոսնիացի հարձակվողը ցնցեց Եվրոպան «Վոլֆսբուրգում» ելույթ ունենալու տարիներին։ Գրաֆիտեի հետ կազմած զույգը Ֆելիքս Մագատի թիմին դարձրեց Գերմանիայի չեմպիոն։ «Շեյխական» «Մանչեսթեր Սիթիում» էլ աղմուկ հանելուց հետո Ջեկոն տեղափոխվեց «Ռոմա»։ Նոր ակումբում բալկանցի հարձակվողը վերջապես ստացավ առաջատար ֆուտբոլիստի կարգավիճակ ու անցկացրեց իր կարիերայի ամենաարդյունավետ ժամանակահատվածը՝ խփելով 77 գնդակ 170 խաղում։ 

Սակայն 2021թ.-ին տեղի ունեցավ անբացատրելին. «Ռոմայի» ղեկավարությունը հրաժեշտ տվեց իր ավագին՝ անվճար բաց թողնելով «Ինտեր»։ Անցկացրած մրցաշրջանում Ջեկոն խփեց 13 գնդակ, ինչն էլ ավելի անբացատրելի դարձրեց նրա տրանսֆերը։ 

Հարձակվող - Գաբրիել Բատիստուտա

Արգենտինական ֆուտբոլի լեգենդը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ֆիորենտինայում», որտեղ մինչև այսօր պաշտում են նրան։ Սակայն կարիերայի կարևորագույն տիտղոսը Բատիստուտան նվաճել է «Ռոմայում»։ 2001-ին «Բատիգոլը» դարձավ թիմի լավագույն ռմբարկուն ու «Գայլերին» նվիրեց բաղձալի Սկուդետոն։ Սակայն տարիների ընթացքում խաղալով առանց վիրահատությունների՝ 2002 թվականի ձմռանն արդեն պարզ էր՝ Բատին այլևս առաջվա «հրեշավոր» հարձակվողը չէ։ 

Ունենալով տարաձայնություններ Կապելոյի հետ՝ Բատիստուտան 2003 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»՝ փոխարինելու ծանր վնասվածք ստացած Կրեսպոյին։ Նորաձևության մայրաքաղաքում Բատիստուտան խփեց միայն 2 գնդակ ու անցկացրեց կես մրցաշրջան, բայց օգնեց իր թիմին գրավել Ա Սերիայի երկրորդ տեղը։ 

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հայաստանի հավաքականի նախկին ավագն իսկապես փայլեց «Ռոմայում»: Որպես խոսքերի առհավատչյա՝ բերենք միայն այն փաստը, որ 33-ամյա ֆուտբոլիստը մարզական կարիերան շարունակելու է ոչ թե ՄԼՍ-ում կամ շատ ավելի «յուղոտ» ինչ-որ տեղ, այլ Իտալիայի փոխչեմպիոնի՝ «Ինտերի» կազմում: Իսկ այն, որ «ներաձուրիները» հավակնոտ ծրագիր ունեն, կասկած չի հարուցում:

Մխիթարյանին դրիմ-թիմում ընդգրկելու ցանկությունը մեծ է: Հուսանք՝ հայ կիսապաշտպանն իր ելույթով կստիպի նոր դրիմ-թիմ կազմել ու ընդգրկել այնտեղ իր անունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

03:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սաուդյան միջամտություն. Ֆելիքսի ապագան կտրուկ փոխվելու շեմին է

00:45 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նապոլին» նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
00:28 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

00:12 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Քեյնի անհավատալի կասեցումը մարզման ժամանակ

23:34 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Վե՞րջ. «Բարսայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

22:58 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սլոթը հաստատել է, որ Ջո Գոմեսն Աքիլեսյան ջլի վնասվածք ունի

22:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

22:10 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վիկտոր Դյոկերեշը` «Արսենալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:00 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհին

21:22 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանը, մեծ հավանականությամբ, չի տեղափոխվի «Ժիրոնա»

20:45 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանի համար իդեալական ակումբն ու առաջնությունը՝ ըստ Ֆյոդոր Սմոլովի

20:25 / 26.07.2025 • Ջրային մարզաձևեր

fastnews-video-icon
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

19:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մխիթարյանը կապույտ «Մերսեդեսով» ժամանել է «Ինտերի» մարզաբազա

19:48 / 26.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
Ֆորմուլա 1. Լանդո Նորիսը՝ Բելգիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող

19:28 / 26.07.2025 • Բռնցքամարտ

Լյուիս. «Տվեք նրան հնարավորություն, որ մենամարտի Ուսիկի հետ»

19:12 / 26.07.2025 • Օլիմպիական խաղեր

fastnews-video-icon
Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով կարոտում է Փարիզի Օլիմպիական խաղերը

18:44 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2032-ի խաղեր ընդունելու համար «Նապոլին» նոր ստադիոն կկառուցի

Պաշտոնական
18:15 / 26.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում մեդալներ են նվաճել

17:54 / 26.07.2025 • Մարմնամարզություն

fastnews-video-icon
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ամառային ունիվերսիադայի հաղթող

17:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» չորս գոլ խփեց ու հաղթեց «Լիվերպուլին»

16:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Միլանը» մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն

16:19 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Forever 20. «Լիվերպուլը» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա հատուկ տարբերանշանով

Պաշտոնական
15:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:22 / 26.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Դյոր» - «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
14:56 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ուրարտուն» և «Արարատն» ընկերական խաղում գոլառատ ոչ-ոքի են գրանցել

14:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Cadena SER. «Ռեալի» ու Վինիսիուսի բանակցությունները փակուղի են մտել

13:55 / 26.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

13:27 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

12:49 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Կեսիեն կարող է վերադառնալ Իտալիա

12:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նապոլին» նոր դարպասապահ կունենա

11:57 / 26.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. «Բավարիան» հետաքրքրված է «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստի ծառայություններով

11:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Diario Sport. Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից

10:55 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» 30 ֆուտբոլիստներով մեկնել է շրջագայության

10:20 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կլյուվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

Պաշտոնական
00:55 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դե Պոլն ու Մեսին կլինեն նաև ակումբակիցներ

Պաշտոնական
00:27 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բավարիան» հերթական առաջարկը կկատարի, տրանսֆերը կարող է իրականացվել

23:59 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Ամորիմ. «Եթե մենք պետք է մրցաշրջանը սկսենք այս կազմով, ապա ես ուրախ եմ»

23:28 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնայի» հարձակվողը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

Պաշտոնական
23:09 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

22:35 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Կրասնոդարի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ