Logo

«Տոտենհեմը» հաստատեց հերթական տրանսֆերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:08 / 19.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ջեդ Սփենս

Անգլիացի եզրային պաշտպան Ջեդ Սփենսը «Միդլսբրոյից» տեղափոխվել է «Տոտենհեմ», տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Սփենսն ու «Տոտենհեմը» ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: «Տոտենհեմը» գործարքի համար «Միդլսբրոյին» կվճարի 14,70 միլիոն եվրո:

Սփենսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» 6-րդ ձեռքբերումն է: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը մինչև այս ձեռք էր բերել նաև դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին, պաշտպան Կլեման Լանգլեին (վարձավճարով), կիսապաշտպաններ Իվ Բիսումային և Իվան Պերիշիչին, հարձակվող Ռիշարլիսոնին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ