«Տուր դե Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվաարշավի հաղթողի կոչումն առաջին անգամ նվաճելուց հետո Jumbo-Visma թիմի ներկայացուցիչ Յոնաս Վինգեգորը վերադարձել է հայրենիք՝ Դանիա, որտեղ նրան դիմավորել է հսկայական բազմություն:
Հայրենիք թռիչքի ժամանակ Վինգեգորին դիմավորել են Դանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, իսկ Կոպենհագեն թռչելիս՝ մասնավոր ինքնաթիռը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում վայրէջք կատարելուց հետո Յոնաս Վինգեգորին ու նրա կնոջը դիմավորել են հազարավոր երկրպագուներ:
Հիշեցնենք՝ Յոնաս Վինգեգորն առաջին անգամ հաղթեց «Տուր դե Ֆրանսում», որը, ի դեպ, մեկնարկել էր հենց Դանիայում: Մեկ տարի առաջ նա երկրորդն էր՝ հետ մնալով միայն UAE Team Emirates թիմի ներկայացուցիչ Տադեյ Պոգաչարից:


