Logo

Թողարկվել է «Անքնություն» ֆիլմի սաունդթրեքը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:05 / 21.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Թողարկվել է «Անքնություն» հոգեբանական թրիլլերի պաշտոնական սաունդթրեքը: Հոլովակը թողարկվել է ֆիլմի յութուբյան ալիքում: 

«Անքնությունը» սցենարիստ Հարութ Ղուկասյանի ռեժիսորական դեբյուտն է: Պրոդյուսերն Արմեն Սողոյանն է: Երաժշտության հեղինակն Արմեն Բադալյանն է, գործիքավորողը՝ Աբել Կյուրեղյանը։

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սամվել Թադևոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Բաբկեն Չոբանյանը, Ալիս Մելիքսեթյանը և պրոդյուսեր Արմեն Սողոյանը։  

Ֆիլմի գլխավոր հերոսն Արմանն է, նա տառապում է անքնությամբ։ Արմանի կյանքն ամբողջությամբ փոխվում է մի գիշերվա ընթացքում, երբ պատահական զանգ է ստանում անծանոթուհուց, որն օգնության կարիք ունի։ Այս իրադարձությունն էլ դառնում է ֆիլմի կարևորագույն գործողությունների սկիզբը։

Հոկտեմբերի 28-ից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ