Logo

Տրանսֆերային պատուհանը «կիսափակ» է, բայց «Ռեալը» չի հանձնվում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.08.2021ՍՊՈՐՏ
պատուհանը կիսափակ է բայց Ռեալը չի հանձնվում - Տրանսֆերային պատուհանը «կիսափակ» է, բայց «Ռեալը» չի հանձնվում

Ամառային տրանսֆերային պատուհանը շուտով կփակվի, բայց ֆուտբոլային հանրությունն անհամբերությամբ սպասում է՝ տեսնելու՝ արդյոք այս ամառ կկայանա՞  երկար սպասված գործարքը՝ Մբապեի տեղափոխությունն «Արքայական ակումբ»:

Մադրիդյան կողմը երկար տարիների հետաքրքրությունից հետո միայն վերջին օրերին է պաշտոնական առաջարկով դիմել ՊՍԺ-ին: «Ռեալը» 2 առաջարկ է կատարել. նախ՝ 160 մլն եվրո, որը մերժվել է, ապա՝ 170+10 մլն եվրո, որը, ըստ մի շարք աղբյուրների, պաշտոնապես չի մերժվել:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հաղորդում է, որ «Արքայական ակումբը» չի պատրաստվում հանձնվել ու առաջիկա ժամերին կկատարի 3-րդ՝ եզրափակիչ առաջարկը Մբապեի տրանսֆերի համար: Թե ինչ պայմաններ կառաջարկի «Ռեալը» գործարքի համար, չի նշվում, սակայն հայտնի է, որ ՊՍԺ-ն ակնկալում է 215 մլն եվրո ստանալ ֆրանսիացի գոլահարի տրանսֆերային իրավունքների վաճառքից:

Ըստ երևույթին՝ ՊՍԺ-ն կընդունի «Ռեալի» առաջարկը(180 մլն եվրո), եթե մադրիդյան կողմը գործարքում ներառի նաև իր ֆուտբոլիստներից մեկին: Այս տեղեկությունը պնդում են Կատարի էմիրի մերձավոր աղբյուրները:

Ընդգծվում է, որ «Ռեալն» ու Մբապեն արդեն համաձայնեցրել են անհատական պայմանագրի կետերը: Տրանսֆերի կայացման դեպքում ֆրանսիացին «Ռեալում» կվաստակի տարեկան 35 մլն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի ամառ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ