Logo

Տրանսֆերի սպասո՞ւմ, թե՞ վնասվածք. Իսակը «Նյուքասլի» հետ չի մեկնի Ասիա

13:21 / 24.07.2025Ֆուտբոլ
null

«Նյուքասլը» հրապարակել է ասիական շրջագայության համար թիմի հայտացուցակը, որից բացակայում է կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Իսակը, տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Ակումբը նշել է, որ հարձակվողի բացակայության պատճառն ազդրի թեթև վնասվածքն է:

Բրիտանական հեղինակավոր աղբյուրները, այդ թվում՝ Sky Sports-ը, առաջ են քաշում այն վարկածը, որ Իսակի բացակայության պատճառը կարող է լինել մոտալուտ տրանսֆերն այլ ակումբ:

Ալեքսանդր Իսակի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»: Liverpool Echo-ն էլ պնդում է, որ չնայած Ուգո Էկիտիկեին ձեռք բերելուն՝ մերսիսայդյան ակումբը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Իսակին՝ հնարավորության դեպքում սենսացիոն դարձած տրանսֆերն իրականություն դարձնելու համար:

The Times-ը հաղորդում է, որ Ալեքսանդր Իսակը մերժել է նոր պայմանագիր կնքելու «Նյուքասլի» առաջարկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսակն ակումբից պահանջել է, որ նոր պայմանագրով ստանա շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ