Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։
Ցուցակը գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հեռացած հարձակողական ոճի կիսապաշտպան Դաիտի Կամադան: 26-ամյա ճապոնացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո: Երկրորդ տեղում անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին վինգեր, կոտդիվուարցի Ուիլֆրիդ Զահան է (22 միլիոն): Լավագույն եռյակը եզրափակում է Զահայի հայրենակից, վերջին 5 տարիները ֆրանսիական «Լիլում» անցկացրած վինգեր Ժոնաթան Մամբան (20 միլիոն):
Չորրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ, իսպանացի Դավիդ դե Խեան է:
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ազատ գործակալների տասնյակը



