Logo

Transfermarkt. Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին և Յամալին

23:36 / 12.12.2025Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոնով: Ֆրանսիացին 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հավասարվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին` «Մանչեսթեր Սիթիից» Էռլինգ Հոլանդին և կատալոնական «Բարսելոնայից» Լամին Յամալին:

Նրանց հաջորդում է «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որի տրանսֆերային արժեքը 160 միլիոն է, անգլիացու թիկունքում է նրա ակումբակից Վինիսիուսը (150 միլիոն եվրո): Բրազիլացուն էլ հաջորդում է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին` 140 միլիոն եվրոյով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ