Transfermarkt-ը թարմացրել է MLS-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Մրցաշարի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին 15 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով չի հայտնվել թոփ-3-ում: 18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով առաջատարը «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Ռիկի Պուչն է:
Երկրորդ տեղում «Լոս Անջելեսի» հարձակվող Հյոն Մին Սոնն է, որի տրանսֆերային արժեքը 17 միլիոն է: «Ցինցինատիի» ֆուտբոլիստ Էվանդերը 16 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երրորդն է:


