Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է, հաղորդում է Transfermarkt-ը:
Տրանսֆերային պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո:
Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու «Զենիթի» բրազիլացի հարձակվող Լուիս Էնրիկեն: Նրանց տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:
Էդուարդ Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն:


