Logo

Transfermarkt. Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

19:56 / 22.07.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։

25-ամյա ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և ասիստ էր գրանցել։

«Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։

ՌՊԼ, առաջին տուրի խորհրդանշական հավաքականը` ըստ Transfermarkt-ի.

Դարպասապահ. Եվգենի Ստավեր («Ռուբին»)։

Պաշտպաններ. Մաքսիմ Նենախով («Լոկոմոտիվ Մոսկվա»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Սրջան Բաբիչ («Սպարտակ Մոսկվա»), Մինգիյան Բևեև («Բալթիկա»)։

Կիսապաշտպաններ. Նաիլ Ումյարով («Սպարտակ Մոսկվա»), Բիտելո («Դինամո Մոսկվա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)։

Հարձակվողներ. Ալեքսանդր Ռուդենկո («Լոկոմոտիվ Մոսկվա»), Մարկինյոս («Սպարտակ Մոսկվա»), Դմիտրի Վարաբյով («Լոկոմոտիվ Մոսկվա»)։

Կարդացեք նաև` 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ