Logo

Transfermarkt. Սպերցյանը տուրի լավագույն ֆուտբոլիստն է

16:53 / 25.08.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ ու ընգրկվել խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (6-0) գոլ է խփել ու երեք արդյունավետ փոխանցում կատարել։

25-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 6 խաղում 4 գոլ ու 7 ասիստ է գրանցել։

6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը` ըստ Transfermarkt-ի

Դարպասապահ. Դենիս Ադամով («Զենիթ»)։

Պաշտպաններ. Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նիկոլաս Մարչիալ («Դինամո Մոսկվա»), Ստրախինյա Էրակովիչ («Զենիթ»), Գուստավո Մանտուան («Զենիթ»)։

Կիսապաշտպաններ. Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Քրիստոֆեր Մարտինս («Սպարտակ Մոսկվա»)։

Հարձակվողներ. Կիրիլ Գլեբով (ԲԿՄԱ), Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), Գայտան Պերին («Կրասնոդար»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ