Logo

Transfermarkt․ Նախկին ԽՍՀՄ երկրների թանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը

15:02 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Հանրահայտ Transfermarkt պորտալը ներկայացրել է նախկին Խորհրդային Միության երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը (յուրաքանչյուր երկրից մեկ խաղացող):

Առաջին տեղում իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալի» ուկրաինացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն է՝ 42 միլիոն եվրո: Երրորդը Ռուսաստանի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Անդրեյ Գոլովինն է՝ 30 միլիոն եվրո:

Քառյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 18 միլիոն եվրո:

Նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Վրաստան․ Խվիչա Կվարացխելիա (80 միլիոն եվրո, «Նապոլի»)

Ուկրաինա․ Ալեքսանդր Զինչենկո (42 միլիոն եվրո, «Արսենալ», Լոնդոն)

Ռուսաստան․ Ալեքսանդր Գոլովին (30 միլիոն եվրո, «Մոնակո»)

Հայաստան․ Էդուարդ Սպերցյան (18 միլիոն եվրո, «Կրասնոդար»)

Ղազախստան․ Բաքթիյոր Զայնուտդինով (6 միլիոն եվրո, «Բեշիկթաշ»)

Մոլդովա․ Օլեգ Ռյաբչուկ (5 միլիոն եվրո, «Սպարտակ», Մոսկվա)

Ուզբեկստան․ Աբոսբեկ Ֆայզուլաև (5 միլիոն եվրո, ԲԿՄԱ, Մոսկվա)

Լիտվա․ Գվիդաս Գինեյտիս (2 միլիոն եվրո, «Տորինո»)

Էստոնիա․ Կառլ Հեյն (2 միլիոն եվրո, «Արսենալ», Լոնդոն)

Բելառուս․ Իլյա Շկուրին (2 միլիոն եվրո, «Ստալ»)

Ադրբեջան․ Ռենատ Դադաշով (2 միլիոն եվրո, «Հաթայսպոր»)

Լատվիա․ Ռայմոնդս Կրոլիս (1,5 միլիոն եվրո, «Վիշկով»)

Տաջիկստան․ Ռուստամ Յատիմով (1,2 միլիոն եվրո, «Իստիկլոլ»)

Ղրղզստան․ Գուլժիգիտ Ալիկուլով (550 հազար եվրո, «Նեման»)

Թուրքմենստան․ Ռուսլան Մինգազով (450 հազար եվրո, «Քիթչի»)

Հիշեցնենք, որ օրերս Transfermarkt-ը հրապարակել էր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, որը գլխավորում է երեք ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ