Logo

Transfermartk-ը գնահատել է Սպերցյանի` «Աթլետիկո» տեղափոխության հավանականությունը

23:09 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։

Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ իսպանական ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Ըստ աղբյուրի` Սպերցյանի` «Աթլետիկո» տեղափոխության հավանականությունը 20 տոկոս է։

Transfermarkt-ն ամենահավանականը` 90 տոկոս համարում է, որ Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսի» կազմում։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա հաջող խաղը «Կրասնոդարին» օգնել էր ձմեռային ընդմիջման մեկնել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում՝ 2 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ