Մադրիդի «Ռեալը» հետևում է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է Relovo-ն:
25-ամյա անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ լրանալու է 2025-ի հունիսին, սակայն մերսիսայդցիները դեռ նոր առաջարկ չեն կատարել:
Մադրիդյան գրանդը դեռևս կապ չի հաստատել «Լիվերպուլի» հետ և սպասում է իրադարձությունների հետագա զարգացմանը:
Հիշեցնենք, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլում» է 2016 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 2 գոլի և 10 ասիստի հեղինակ:


