Logo

Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը կհեռանա «Լիվերպուլից»

13:11 / 05.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտնել, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։

Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին ավարտվող պայմանագրի ժամկետը։ Անգլիացի ֆուտբոլիստն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում հանդես է գալիս 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 արդյունավետ փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն ակումբի հետ 9 տիտղոս է նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ