Logo

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածք է ստացել

20:37 / 14.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Անոլդը վնասվածք է ստացել։

The Times-ը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում (3-1) խորացրել է ծնկի վնասվածքը։ Վնասվածքի պատճառով անգլիացին բաց կթողնի «Չելսիի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը կայանալու է փետրվարի 25-ին։

Մինչև այդ անգլիացի ֆուտբոլիստն իր թիմին չի կարող օգնել նաև «Բրենթֆորդի» ու «Լութոն Թաունի» դեմ Պրեմիեր լիգայի 25-26-րդ տուրերի խաղերում։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 2023/24 մրցաշրջանում 29 խաղում խփել է 2 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ