Logo

Տրենտը բացատրել է՝ ինչու է հեռացել «Լիվերպուլից»

13:37 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը GQ Spain-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու է իր կյանքի ակումբ «Լիվերպուլից» Իսպանիա տեղափոխվելու որոշում կայացրել: 

«Անձնական նպատակ էր ու ինչ-որ բան փոխելու ամբիցիա: «Լիվերպուլից» հեռանալը կյանքիս ամենաբարդ որոշումներից է: Դա այն վայրն է, որտեղ ես հասունացել եմ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ:

«Ռեալի» տարբերակը եկավ ժամանակին: Ես փոփոխության ու նորություն փորձելու կարիք ունեի: Այստեղ խաղալը երազանք էր ինձ համար»,- ասել է Տրենտը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ