Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Սպասվում է, որ անգլիացի պաշտպանը դուրս կմնա շարքից երկու ամսով: Տրենտը բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որը կկայանա Սաուդյան Արաբիայում:
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն «Արքայական ակումբ» տեղափոխվելուց ի վեր ստանում է արդեն երրորդ վնասվածքը:


