Logo

Տրենտը երկու ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

18:15 / 04.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Սպասվում է, որ անգլիացի պաշտպանը դուրս կմնա շարքից երկու ամսով: Տրենտը բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որը կկայանա Սաուդյան Արաբիայում: 

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն «Արքայական ակումբ» տեղափոխվելուց ի վեր ստանում է արդեն երրորդ վնասվածքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ