ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության գնդակը։
Adidas-ի թողարկած գնդակը ստացել է «Տրիոնդա» անվանումը, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է երեք ալիք։ ՖԻՖԱ-ն գնդակի անվան միջոցով ևս մեկ անգամ հիշեցնում է, որ աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կկայանա երեք տարբեր երկրներում (Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ):
««Տրիոնդան» ցույց է տալիս աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրների միասնականությունն ու ֆուտբոլի հանդեպ կիրքը։ Չեմ համբերում, թե երբ եմ այս զարմանահրաշ գնդակը տեսնելու ցանցում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։


