Logo

Բալեկյանի գոլն ու «Բոկա Խունիորսի» պարտությունը եզրափակիչում (ֆոտո, տեսանյութ)

02:54 / 07.11.2022ՍՊՈՐՏ
Բոկա Խունիորս

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել «Ռասինգի» դեմ Չեմպիոնների գավաթի եզրափակիչում: 

26-ամյա ֆուտբոլիստը 19-րդ րոպեին բացել հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: 

Լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին «Ռասինգի» արգենտինացի կիսապաշտպան Կառլոս Խոնաս Ալկարասը խփել է հաղթական գնդակը: «Ռասինգը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Trofeo de Campeones-ի հաղթող (առաջին անգամ նման հաջողության հասել էր 2019-ին):

Հանդիպման ընթացքում մրցավարը 10 կարմիր քարտ է ցույց տվել:

Չեմպիոնների գավաթի հանդիպմանը մասնակցում են Արգենտինայի չեմպիոնն ու գավաթակիրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջնամասում «Բոկա Խունիորսը» պատմության մեջ 35-րդ անգամ նվաճել էր Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը: 26-ամյա Բալեկյանը արգենտինական ակումբի շարքերը համալրել էր 2021 թվականի հուլիսին` տեղափոխվելով արգենտինական «Ուրականից»: Գործարքի արժեքը կազմել էր մոտ 3 միլիոն եվրո:   

Trofeo de Campeones, եզրափակիչ

«Բոկա Խունիորս» - «Ռասինգ»՝ 1-2

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 19 - Մատիաս Ռոխաս, 22, Կառլոս Խոնաս Ալկարաս, 119

Հեռացումներ՝ Սեբաստիան Վիլյա, 90+5 («Բոկա Խունիորս»), Յոհան Կարբոներո, 90+5 («Ռասինգ»), Ալան Վարելա, 100 («Բոկա Խունիորս»), Լուիս Ադվինկուլա, 100+5 («Բոկա Խունիորս»), Կառլոս Խոնաս Ալկարաս, 100+5 («Ռասինգ»), Կառլոս Սամբրանո, 120+6 («Բոկա Խունիորս»), Խոնաթան Գալվան, 120+6 («Ռասինգ»), Դիեգո Էռնան Գոնսալես, 120+7 («Բոկա Խունիորս»), Ֆրանկ Ֆաբրա, 120+8 («Բոկա Խունիորս»), Դարիո Բենեդետո, 120+10 («Բոկա Խունիորս») 

Բոկա Խունիորս-2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ