Logo

Ծանրամարտի ԱԱ. Գառնիկ Չոլակյանի արդյունքը

23:21 / 03.10.2025Ծանրամարտ
null

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգի A խմբի մրցապայքարին մասնակցեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գառնիկ Չոլակյանը, որը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը: Չոլակյանը պոկում վարժությունում 8-րդն էր, հրումում` 10-րդը: Հայ ծանրորդը յուրաքանչյուր վարժությունում ունեցավ մեկական հաջող մոտեցում:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Հաո Վանը, որը երկամարտում գրանցեց 302 կգ (138+164) արդյունք:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ