Logo

Ծանրամարտի ԱԱ. Կարապետյանը հաղթեց փոքր բրոնզե մեդալ, Մարտիրոսյանը 0 ստացավ

23:20 / 10.10.2025Ծանրամարտ
null

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հարթակ դուրս եկան մինչև 110 կգ քաշային տղամարդիկ:

Հայաստանը ներկայացրին Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

Մարտիրոսյանը պոկում վարժությունում 0 ստացավ և հետագայում չշարունակեց պայքարը: Մարտիրոսյանն առաջին ու երկրորդ մոտեցումներով չկարողացավ պոկել 185 կգ-անոց ծանրաձողը, երրորդ մոտեցմամբ 187-ը պոկեց, սակայն արմունկում խաղ նկատվեց, ժյուրին էլ չհաշվեց նրա մոտեցումը:

Կարապետյանը ևս առաջին ու երկրորդ մոտեցումներով չկարողացավ պոկել 185 կգ-ը, սակայն երրորդ փորձով գլխավերևում պահեց 187 կգ-անոց ծանրաձողը և հաղթեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում 22-ամյա գյումրեցի ծանրորդը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը` գլխավերևում պահելով 220 կգ-անոց ծանրաձողը: Եվրոպայի գործող չեմպիոնը հրում վարժությունում ու երկամարտում զբաղեցրեց չորրորդ տեղը (407 կգ երկամարտում):

Աշխարհի չեմպիոն դարձավ Տոկիոյի 2021թ. Օլիմպիական խաղերի հաղթող Ակբար Ջուրաևը: Ուզբեկ ծանրորդը նվաճեց երեք ոսկե մեդալ, պոկումում 196 կգ-ով ու երկամարտում 428 կգ-ով սահմանեց համաշխարհային ռեկորդներ (հրումը` 232 կգ): Ջուրաևը երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ