Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրեց 8-րդ հորիզոնականները։
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 374 կգ արդյունքով՝ դառնալով ռեկորդի հեղինակ։
Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն նաև Դավիթ Հովհաննիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը
Կառլոս Նասարի չեմպիոնական մոտեցումը