Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը (71կգ) երկամարտի արդյունք չգրանցեց Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
22-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 154 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում, սակայն, նա ձախողեց երեք փորձերն էլ` չկարողանալով գլխավերևում պահել 182 կիլոգրամանոց ծանրաձողը։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ թաիլանդցի Վիրապհոն Վիչուման` գրանցելով երկամարտի 346 կգ (152+194) արդյունք։


