Logo

Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

09:54 / 14.12.2022• Ծանրամարտ
null

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:

102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 389 կգ (175+214) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը, իսկ հրումում՝ վերջին։ Երկամարտում Սամվել Գասպարյանն ընդամենը 2 կգ է զիջել աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած կատարից Ֆարես Էլբախին և 1 կգ՝ արծաթե մեդալակիր իրանցի Ռեզա Դեհդարին:

Դա Սամվել Գասպարյանի առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում։ Նա Եվրոպայի չեմպիոն (2021թ․) ու կրկնակի արծաթե մեդալակիր է (2020, 2022թ․)։

Ավելի վաղ աշխարհի առաջնությունում Հայաստանի 12 ներկայացուցիչներից պայքարն ավարտել էին Իզաբելյա Յայլյանը (59 կգ, 18-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, 12-րդ տեղ), Վարդան Մանուկյանը (89 կգ, 16-րդ տեղ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ, 6-րդ տեղ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ, 9-րդ տեղ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ, 11-րդ տեղ)։

Դեկտեմբերի 14-ին մրցահարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանը (81 կգ, B խումբ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ, A խումբ):

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվում են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։ ԱԱ-ն ցուցադրվում է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։

Աշխարհի առաջնություն․ Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ